Պատմության մեջ առաջին անգամ Perseverance մարսագնացին հաջողվել է թթվածին ստանալ Մարսի մթնոլորտից. ՆԱՍԱ (լուսանկար)

12:42 • 22.04.21

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակիցները թթվածին են ստացել Մարսի մթնոլորտից, որը 96 տոկոսով կազմված է ածխաթթու գազից: 

Այս մասին ասվում է գործակալության կայքում: 

Նշվում է՝ առաջին անգամ Perseverance մարսագնացը, որը փետրվարից ուսումնասիրում է Մարսի մակերևույթը, ածխաթթու գազը թթվածնի է վերածել՝ օգտագործելով MOXIE փորձարարական սարքը, որը տեղադրված է մարսագնացի վրա:

Երկու ժամ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո MOXIE-ն սկսել է թթվածին արտադրել ժամում 6 գրամ արագությամբ: Առաջին փորձի ժամանակ ՆԱՍԱ-ի մասնագետները ստացել են 5,4 գրամ թթվածին, որը բավարար կլիներ 10 րոպե շնչելու համար: Ընդհանուր առմամբ, MOXIE-ն կարող է 1 ժամում արտադրել մինչև 10 գրամ թթվածին:

ՆԱՍԱ-ի գիտության հարցերով փոխտնօրեն Ջիմ Ռոյթերը փորձարկումը որակել է «Մարսի ածխաթթու գազը թթվածնի վերածելու գործում առաջին կարևոր քայլ»:

«Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեր նպատակին, այն է՝ մի օր մարդուն տեսնել Մարս»,- հստակեցրել է նա:

Ռոյթերի խոսքով՝ թթվածինը կարևոր է ինչպես մարդկանց շնչառության, այնպես էլ հրթիռային վառելիքի արտադրության համար:

«Հետագայում հետազոտողները պետք է Մարսի վրա վառելիք արտադրեն, որպեսզի կարողանան վերադառնալ Երկիր»,- շեշտել է նա:

Technicians at NASA's Jet Propulsion Laboratory lower the Mars Oxygen In-Situ Resource Utilization Experiment (MOXIE) instrument into the belly of the Perseverance rover.Technicians at NASA's Jet Propulsion Laboratory lower the Mars Oxygen In-Situ Resource Utilization Experiment (MOXIE) instrument into the belly of the Perseverance rover.

 

 

Պատմության մեջ առաջին անգամ Perseverance մարսագնացին հաջողվել է թթվածին ստանալ Մարսի մթնոլորտից. ՆԱՍԱ (լուսանկար)