Իլոն Մասկը 100 մլն դոլար է առաջարկել ածխաթթու գազի հետ կապված գյուտի համար
Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը խոստացել է 100 մլն դոլար վճարել այն գյուտարարին, որին կհաջողվի ածխաթթու գազը տնտեսապես ձեռնտու տարբերակով վառելիքի վերածել:
Ինչպես հաղորդում է barrons.com կայքը, միլիարդատերը ընդգծել է, որ ժամանակի ընթացքում մրցանակային ֆոնդի ծավալը կմեծանա: Նշվում է, որ մրցույթը տևելու է չորս տարի:
Մասկի առաջարկով` գյուտարարները պետք է փորձեն Երկրի մթնոլորտից հեռացնել ածխածնի երկօքսիդը, որը նպաստում է գլոբալ տաքացման գործընթացին:










