Ֆրանսիական «Renault» ընկերությունը որոշել է մահվան ելքով ավտովթարների թիվը նվազեցնելու նպատակով ավտոմեքենաների առավելագույն արագությունը նվազեցնել 180 կմ/ժ-ի

02:26 • 24.04.21

Ֆրանսիական «Renault» ընկերությունը որոշել է այսուհետ արտադրվող ավտոմեքենաների առավելագույն արագությունը նվազեցնել 180 կմ/ժ-ի, հաղորդում է ТАСС-ը:

Մեծ արագությունը, ըստ գնահատումների, ավտովթարների 1/3-ի պատճառ է դառնում, որոնք մահվան են հանգեցնում:

«Մենք կնվազեցնենք արագությունը կախված մոդելից: Ամեն դեպքում, այն չի գերազանցի 180 կմ/ժ-ը: Օրինակ, մեր նոր մոդելի՝ «Megane»-ի առավելագույն արագությունը չի գերազանցի 160 կմ/ժ-ը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Լյուկ դե Մեոն:

Ավտոմեքենաները հագեցած են լինելու էլեկտրոնային այնպիսի սարքերով, որոնք ավտոմատ կերպով կսահմանափակեն ավտոմեքենայի ընթացքը՝ ճանապարհային նշանների և տեղորոշման տվյալների միջոցով:

 

Ֆրանսիական «Renault» ընկերությունը որոշել է մահվան ելքով ավտովթարների թիվը նվազեցնելու նպատակով ավտոմեքենաների առավելագույն արագությունը նվազեցնել 180 կմ/ժ-ի