Վաշինգտոնի ոստիկանության սերվերի վրա հաքերային հարձակում է տեղի ունեցել․ գործի հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանության սերվերը հաքերային հարձակման թիրախ է դարձել, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) զբաղվում է հետաքննությամբ, հաղորդում է տեղական Fox 5 հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել են մայրաքաղաքի ոստիկանության դեպարտամենտում, հաքերային հարձակման մասշտաբները դեռևս հայտնի չեն:
«Մեզ միայն հայտնի է մեր սերվեր չարտոնված մուտքի մասին։ Մինչ մենք փորձում ենք հստակեցնել բոլոր հետևանքները և վերլուծել նրանց գործունեությունը, այս գործի լայնամասշտաբ հետաքննության համար ներգրավել ենք նաև ՀԴԲ-ին», - հայտնել են ոստիկանությունում:










