Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը հասել է ռեկորդային մակարդակի. երկրակյացների մեծ մասը կանայք են

16:55 • 03.08.21

Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում և կազմել 20 465: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել է Վիսբադենի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այդ ցուցանիշը 3 523-ով ավելի է, քան արձանագրվել է 2019 թվականին:
 
«Վերջին տասը տարվա ընթացքում երբեք այդքան շատ մարդիկ չեն եղել 100 տարեկանից բարձր տարիքային խմբում»,- պարզաբանել են վիճակագրական գերատեսչությունում:

Գերատեսչությունում նշել են, որ 100 տարեկանից բարձր կանանց թիվը գործնականում քառապատիկ ավելի է, քան տղամարդկանցը: Մասնավորապես, ԳԴՀ-ի 20 465 բնակիչների մոտավորապես 80 տոկոսը կազմել են (16 454) կանայք: Գերմանիայի բնակչությունը շուրջ 83 միլիոն է: