ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»

11:10 • 19.05.22

Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի վարած քաղաքականությունը կարող են հանգեցնել «կործանարար պատերազմի» Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասված է The Washington Post-ում՝ Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի համատեղ հոդվածում։

Նրանք կարծում են, որ չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը, չպետք է «մոռանալ Արևմուտքի անվտանգությանը սպառնացող լարվածության ևս մեկ օջախի մասին՝ Իրանը և նրա ընդլայնվող միջուկային ծրագիրը»:

Եթե մենք չկարողանանք վերականգնել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, ապա կգնանք դեպի Թեհրանի հետ նոր հակամարտության։

Հեղինակաները նշել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռականորեն Թեհրանի հարցում, ինչպես դա արեցին Ուկրաինայի հարցում՝ «կանխելու Իրանի վերածումը միջուկային զենք ունեցող պետության»։

Սոլանայի և Բիլդտի կարծիքով՝ «Վաշինգտոնն ու Թեհրանը հիմար կվարվեն, եթե թույլ տան, որ ներքին գաղափարական հայացքները սաբոտաժի ենթարկեն միջուկային գործարքը»։

Նրանք գրում են, որ եվրոպացիներն աջակցեցին նախկին նախագահ Բարաք Օբամայի դիվանագիտական ջանքերին Իրանի հարցում, բողոքեցին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալը ԳՀՀԾ-ից և այժմ կրկին առաջնագծում են Իրանի հետ միջուկային ճգնաժամին վերջ տալու և նոր կործանարար պատերազմից խուսափելու դիվանագիտական ջանքերում։ Հետևաբար, տարակուսելի է, որ որպես նախագահի թեկնածու հանդես գալով միջուկային համաձայնագրին վերադարձի օգտին, Բայդենը այժմ դանդաղում է ԱՄՆ դաշնակիցների կողմից խստորեն աջակցվող դիվանագիտական ջանքերում:Ընդհանուր կարծիքն այն է, որ նա «զգույշ» է իրանական իրավիճակի նկատմամբ առաջիկա (նոյեմբերի) միջանկյալ ընտրություններից (Կոնգրեսի) առաջ։

Նրանց կարծիքով՝ «Բայդենը պետք է լրջորեն մտածի Իրանի նկատմամբ իր պասիվության շուրջ և գտնի ճանապարհ դեպի առաջ», հակառակ դեպքում աշխարհը «կարող է հայտնվել մեկ այլ հակամարտության մեջ, որը ոչ ոք չի ցանկանում»։

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին հինգ տերությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային զարգացման շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: 2018 թվականին Թրամփը որոշել է դուրս գալ այս համաձայնագրից։ Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին գործարքի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:2022 թվականի մարտի 11-ին Վիեննայում, ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու և ԱՄՆ-ին այս համաձայնագրին վերադարձնելու նպատակով բանակցությունների ութ փուլից հետո, արտաքին գործոնների պատճառով ընդմիջում է արվել։