Ես ապշում եմ ՀԿ-ների անտարբերության վրա, մի տասը հոգով ծեծում են երիտասարդներին, տարեցներին, գոնե դատապարտեք․ Արմեն Ալավերդյան

21:12 • 04.06.22

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ունիսոն» ՀԿ նախագահ, հասարակական գործիչ Արմեն Ալավերդյանն ասաց, որ առաջին անգամ է հանրահավաքի ժամանակ ելույթ ունենում, որևէ նախընտրական միջոցառման չի մասնակցել, հեռու է քաղաքականությունից։

«Ծիծաղելի է ինձ, թե բա աթոռակռիվ և այլն։ Իմ աթոռն ունեմ, դրա համար կռիվ չեմ անում ոչ մեկի հետ»,- ասաց նա։

 

Ա. Ալավերդյանն ասաց, որ այսօր այս հարթակից իր հիմնական ասելքն ուղղված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. «Ես ապշում եմ մեր հասարակական կազմակերպությունների մեծամասնության անտարբերության վրա։ Խոսքը գնում է շատ տարրական բաների մասին։ Խոսքը չի գնում շարժմանը միանալու մասին։

Մի հատ գռեհիկ խոսք է հնչում ինչ-որ գործչի կողմից, կանանց իրավունքների պաշտպաններ ոգևորվում են, ստատուսներ են գրում․ հիմա, երբ որ ոստիկանը երիտասարդ աղջկա, կներեք, մարմնի ինտիմ մասերին ձեռք է գցում, օ՞կ է ձեզ համար։ Ինչո՞ւ եք լռում։ Գոնե դատապարտեք, ասեք չի կարել։ Իսկ եթե մի տաս հոգով ծեծում են երիտասարդներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին...»