Աբովյանում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա. shamshyan.com

11:01 • 05.06.22

Երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի  Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում  ուժեզ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող ավտոմեքենաների վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել է Mitsubishi Pajero io, Toyota Prius մակնիշի և մեկ այլ ավտոմեքենա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Փրկրարարները Աբովյան խոշորացված համայնքի կոմունալ տնտեսության աշխատակցիների հետ համատեղ էլեկտրական սղոցով ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։