Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել ինքնաթիռի շասսիում

21:39 • 09.06.22

Կազանից Սոչի ժամանած ինքնաթիռի վայրէջքի ժամանակ բռնկվել է շասսին։ Ինքնաթիռում եղել է 191 մարդ, բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։

Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են։ Չնայած միջադեպին՝ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով։

«Կազանից թռչող Nordwind ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ մասնակի հրդեհ է բռնկվել ձախ շասսիի վրա: Օդանավակայանի բոլոր ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ հրդեհն արագ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան: Օդանավակայանն ընդունում բաց է թողնում չվերթները նորմալ ռեժիմով՝ օգտագործելով երկրորդ թռիչքուղին»,- ասվում է հաղորդագրության մեջ։