ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում Երևանում. Արարատ Միրզոյան

14:05 • 10.06.22

ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Երևանում։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է Երևանում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա չորրորդ եռամսյակում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում»,- ասել է նա։

Նշենք, որ քննարկման օրակարգում եղել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: