Ռուսաստանում 2 շիզոֆրենիկ առևանգել է հոգեբույժին և 15 միլիոն ռուբլի փրկագին պահանջել
Մոսկվայի մարզում երկու շիզոֆրենիկ (սա պաշտոնական ախտորոշում է) որոշել է բռնցքամարտի թանգարան բացել, և կարճ ժամանակում մեծ գումար ձեռք բերելու նպատակով առևանգել հոգեբույժին և 15 միլիոն ռուբլի փրկագին պահանջել նրա համար։ Պատմության մանրամասները հրապարակում է life.ru-ն։
Սեփական բիզնես բացելու գաղափարը ծագել է Կրասնոգորսկի բռնցքամարտիկների և մարզիչների արհմիության ղեկավար Գազինուր Շիգապովի մոտ։ Կյանքի 63 տարվա ընթացքում նա հասցրել է աշխատել որպես մասնավոր հետախույզ, կալանավորվել է շորթման համար և մեկ տարի հոգեբուժարանում անցկացրել պարանոիդ շիզոֆրենիայով։ Եվ որպեսզի կյանքի կոչի իր երազանքը ու միևնույն ժամանակ վրեժ լուծի բժշկից, որը 15 տարի առաջ նրան հոգեբուժարանում է պահել, իր հանցակցի հետ առջանգել է հոգեբույժին:
58-ամյա հանցակից Սերգեյ Նեմենյուկի հետ, որի հետ հոգեբուժարանում էր բուժվել, բռնցքամարտիկը առևանգել է Եվգենի Գ.-ին և թաքցրել Կրասնոգորսկում։ Նրանք պահանջել են 15 միլիոն ռուբլի փրկագին։
Հոգեբույժը որոշել է չվիճել իր հիվանդների հետ և համաձայնել է նրանց պայմաններին՝ տալով 2,5 միլիոն ռուբլի, ինչպես նաև կտակում ներառել է Շիգապովին։ Ամեն ինչ հարթ է անցել. հանցագործները գումարը ստացել են նոտարին այցելելուց հետո ու բաց թողել բժշկին։ Ազատության մեջ հայտնվելուց հետո հոգեբույժը դիմել է ոստիկանություն: Արդյունքում նրանց հաջողվել է բերման ենթարկել, քրեական գործ է հարուցվել շորթման դեպքի առթիվ։ Հատկանշական է, որ նախքան բերման ենթարկվելը երկուսն արդեն հասցրել էին ծախսել գումարը։










