Պուտինի՝ Սկանդինավիայից ռուսական հողերի վերադարձի մասին հայտարարությունից հետո Ֆինլանդիայի նախագահը չեղարկել է Շվեդիայի թագավորի հետ ընթրիքն ու երկիր վերադարձել. Daily Mail
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Ալանդյան կղզիներ կատարած այցի ժամանակ անսպասելիորեն չեղարկել է ընթրիքը Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդի հետ, գրում է Daily Mail-ը։
Բրիտանական լրատվամիջոցը պնդում է, որ դա տեղի է ունեցել երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից անմիջապես հետո։ ՌԴ նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր Պետրոս Առաջինի ժառանգության թեմային՝ ասելով, որ, չնայած Շվեդիայի հետ պատերազմներին, Պետրոս Առաջինը ոչինչ չի խլել այն երկրից, այլ վերադարձրել է։
«Ըստ ամենայնի, մեզ էլ է բաժին ընկել վերադարձնելն ու ամրապնդելը (հողերը)», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ Պետրոս Առաջինի ժամանակներից ի վեր ռուսական պետության համար «գրեթե ոչինչ չի փոխվել»։
Նախագահի խոսքով, Շվեդիայի դեմ Հյուսիսային պատերազմի ժամանակ ռուս միապետը «ոչինչ ճի խլել», այլ «վերադարձրել է», քանի որ Լադոգայի մարզում «հին ժամանակներից սլավոններն ապրում էին ֆինն-ուգրիկ ժողովուրդների հետ», և «տարածքը գտնվում էր ռուսական պետության վերահսկողության տակ»։
«Ինչո՞ւ գնաց այնտեղ։ Վերադարձրեց և ամրապնդեց, ահա թե ինչ արեց։ Ըստ երևույթին, մեզ էլ է բաժին ընկավ վերադարձնելն ու ամրապնդելը», - ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս հայտարարությունից մի քանի ժամ անց նախագահ Նիինիստեն կնոջ հետ ուղղաթիռով մեկնել է Հելսինկի, թեև նրանք ընթրիք էին նախատեսել Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդի և նրա կնոջ՝ թագուհի Սիլվիայի հետ։










