Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ Toon Expo 2022 ցուցահանդես-վաճառքը (տեսանյութ)

21:53 • 10.06.22

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշոր ընկերությունները՝ մեկ վայրում: Մեկնարկեց Տուն էքսպո՝ Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքը:
150-ից ավելի ընկերություն 3 օր շարունակ՝ հունիսի 10-ին, 11-ին և 12-ին բոլոր հետաքրքրվողներին կներկայացնեն իրեն նախագծերը, կտրամադրեն անվճա՛ր խորհրդատվություն ու կօգնեն ընտրել ապագա բնակարանը:
«Մեր ընկերությունը ՝ «BIG PROJECTS»-ը, զբաղվում է խոշոր ցուցահանդեսների կազմակերպմամբ և սա թվով 3-րդ նախագիծն է, որը ունի 100-ից ավելի տաղավարային և 50 ոչ տաղավարային մասնակից»,- ասաց «BIG PROJECTS»ընկերության PR և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանը:

Մասնակից ընկերությունների աշխարհագրությունը լայն է՝ Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Վրաստան, Գերմանիա, Իրան: Տուն էքսպոյի կազմակերպիչները նշում են՝ արտասահմանյան ընկերություններն իրենք են ցանկություն հայտնել մասնակցել ցուցահանդեսին:
«Նախապատվությունը տրվել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններին, նաև պետք է նշեմ, որ ոլորտին առնչվող շուրջ 17 ընկերություն է ներկայացված և այցելուները այս 4 օրերի ընթացքում տեսնելու են շատ հետաքրքիր և տարբերվող ցուցահանդես»,- նշեց Դիանա Հարոյանը:


Ցուցահանդես-վաճառքի մասնակիցներն այս օրերի ընթացքում հնարավորություն ունեն օգտվելու հատուկ առաջարկներից ու ձեռք բերել բնակարաններ հատուկ պայմաններով:
««DEFANCE»-ը նոր նախագիծ է, որը տարածաշրջանում ամենամեծ նախագծերից է, 140 հեկտարի վրա կառուցելու ենք բնակելի թաղամաս»,- ասաց «DEFANCE»-ի տնօրեն Մարինա Բաբախանյանը։
Առավոտից մի շարք այցելուներ արդեն իսկ հասցրել են պայմանավորվածություններ ձեռք բերել ընկերությունների հետ:


Էքսպոյի շրջանակում RED Invest Group-ը մեկնարկեց «Դալան Տեխնոլոգիական Պարկի» վաճառվող տարածքների ամրագրումների փուլը։
«Այս պահի դրությամբ մենք ունենք 20-ից ավելի նախագծեր և ներկայացնում ենք տարբեր թաղամասերում գտնվող շենքեր տարբեր սեգմենտների ու արժեքների համար»,- նշեց RED Invest Group-ի բիզնեսի զարգացման և գործընկերների ներգրավման մասնագետ Հովհաննես Բասենցյանը:
Ցուցահանդես-վաճառքին ներկա է նաև Արցախի ճարտարապետական «PORTAL»ընկերությունը, որն իր գործունեության տարիների ընթացքում նախագծել և իրականացրել է ավելի քան 120 աշխատանք՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններում:


«Հետպատերազմյան շրջանում հիմնական շեշտը վերակառուցողական աշխատանքների վրա է, որի ավարտին սկսելու ենք Հայաստանում և արտերկրում առանձնատների, բնակելի շենքերի նախագծեր»,- ասաց «PORTAL» ճարտարապետական ընկերության ճարտարապետ Նարեկ Ենգիբարյանը:


Ցուցահանդես-վաճառքի գործընկերներից է նաև Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը, որը ներկայացնում է Amanoo բնակելի թաղամասը:
«Թաղամասը իրենից ներկայացնում է 4 ցածրահարկ բնակելի շենքեր և շատ հետաքրքիր կոնցեպտ ապրելակերպի, մասնավորապես լանդշավտին, ծառերին և բուսականությանը»,- նշեց «Amanoo» բնակելի թաղամասի վաճառքի տնօրենը:


Տուն էքսպո Ցուցահանդեսի-վաճառքի 3 օրերի ընթացքում այցելուները նաև հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկության, մրցանակային ֆոնդը՝ 100 հազար դոլար: 41 հաղթողները կստանան 5000 դոլարի վաուչերներ, որոնք կարող են օգտագործել իրենց նախընտրած բնակարանը գնելիս:

 

Լուսանկարները՝ Զարուհի Տոնիկյան