«Դիմադրություն» շարժման անդամները դատախազության մոտ ձեռնաշղթաներով ակցիա են անցկացրել (թարմացված, տեսանյութ)

19:53 • 11.06.22

Ֆրանսիայի հրապարակում հավաքված «Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթ սկսեցին դեպի  Գլխավոր դատախազություն, որտեղ ակցիա տեղի կունենա` ընդդեմ քաղաքական բռնաճնշումների:

«Դիմադրության» շարժման երիտասարդ մասնակիցները դատախազության դիմաց ձեռնաշղթաներով ակցիա են անցկացրել՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով իրենց մեկ տասնյակից ավել ընկերների կալանավորման դեմ:

Նրանք ձեռնաշղթաները նետել են Գլխավոր դատախազության դիմաց՝ հայտարարելով, որ նույնպես պատրաստ են կալանավորման:
 
Մանրամասները՝ տեսանյութում: