Լիտվայի փոստը խորհուրդ է տվել Շոլցին և Մակրոնին նամակներ ուղարկել «Բայրաքթար»-ի նամականիշով
Լիտվայի փոստը սկսել է վաճառել նամականիշ, որին պատկերված է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքը: Լիտվայի փոստը խորհուրդ է տալիս համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հենց այդ նամականիշով նամակներ ուղարկել: Այս մասին ասվում է Լիտվական փոստի կայքում, գրում է donpatriot.news-ը։
Լիտվական փոստի կողմից նման նամականիշի թողարկումը պայմանավորված է բարեգործական արշավով, որի շրջանակում Ուկրաինայի զինված ուժերի համար «Բայրաքթար» ձեռք բերելու նպատակով դրամահավաք է անցկացվել լիտվացի լրագրող Անդրիուս Տապինասի նախաձեռնությամբ։ Լիտվացիները երեք օրվա ընթացքում ավելի քան 6 միլիոն եվրո են հավաքել թուրքական անօդաչու սարք գնելու և Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու համար։










