Նռնակով զինված ու դիմակավորված անձը «Երևան Սիթիում» գործող տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել․ shamshyan.com

09:15 • 13.06.22

Երեկ՝ հունիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար, հաղորդում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։