Ավստրիայի «Գարեջրի կուսակցության» առաջնորդը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին

21:27 • 13.06.22

Ավստրիայի «Գարեջրի կուսակցության» նախագահ և «Turbobir» պանկ-ռոք խմբի ղեկավար Դոմինիկ Վլացնին, որը հանդես է գալիս Մարկո Պոգո կեղծանունով, հայտարարել է Ավստրիայի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինձ շատ մարդիկ են դիմել՝ խնդրելով առաջադրվել նախագահի պաշտոնում: Բնակչության աջակցությունը մեծ է և Գարեջրի կուսակցությունը նույնպես նման ցանկություն է հայտնել: Այսօր ես հայտարարում եմ, որ հետևում եմ այս կոչին», - ասել է Պոգոն:

2019 թվականին «Գարեջրի կուսակցությունը» առաջադրվել է Ավստրիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ Վիեննայի դաշնային նահանգի տարածաշրջանային մակարդակով։ Այն փոքր կուսակցությունների մեջ գրանցել է ավագույն արդյունքը և զբաղեցրել իններորդ տեղը։

2020 թվականին կուսակցությունն առաջադրվել է Վիեննայի մունիցիպալ ընտրություններում և ստացել 11 տեղ Վիեննայի շրջանային խորհուրդներում։ Կուսակցությունը հանդես է գալիս բնական գարեջրի սպառման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և մշակույթի զարգացման օգտին։

Ավստրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի աշնանը։ Ներկայումս միակ թեկնածուն հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն է։