ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոններից մեկում․ կա զոհ

07:39 • 13.06.22

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է sciotopost.com-ը՝ ոստիկանությանը հղումով։

Հրաձգությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի կոշկի խանութներից մեկում։ Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

Ոստիկանության տվյալներով՝ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է։ Հանցագործության վայրում հայտնաբերվել է հրազեն, ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։