Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է դեպի վրանը, որի ներսում մարդիկ են եղել
Առավոտյան ժամը 6։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել։ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ Ֆրանսիայի հրապարակում՝ ոստիկանների ներկայությամբ, մեքենան երթևեկել է դեպի վրանը, որի ներսում մարդիկ են եղել։
«Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների և կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որևէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին: Այս ամբողջ ընթացքում որևէ ոստիկան չի ֆիքսել մեքենայի համարը, չի կարողացել այդ անօրինական գործողությունը կասեցնել»,–ասաց Մկրտչյանը։










