«Դիմադրություն» շարժման իրազեկման երթը (տեսանյութ)

19:52 • 16.06.22

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարող տարածքից այսօր, հունիսի 16-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը։

Կոմիտասի պողոտայից երթի մասնակիցները շարժվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ Հայաստանում իրավական կամայականությունների։

«Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել են՝ առանց որեւէ հիմքերի: Այս շենքի մեր գործընկերներին տեղեկացնենք, որ մեր պատգամավոր գործընկերները հանդիպել են կալանավորված քաղբանտարկյալներին, բոլորի տրամադրությունը տեղն է, մարտական, քանի որ գիտակցում են, որ սա պայքար է։ Ապօրինի կալանավորումներով, քրեական գործեր կարելով մենակ խայտառակ են լինում։ Ես, որպես իրավաբան, վատ եմ զգում, որ իմ գործընկերները կարող են նման բան անել, ամոթ է». հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Երթը շարունակեց ընթացքը։ Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։

Դիմադրության երթի մասնակիցները կանգ առան նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապօրինի ձերբակալությունների, ոստիկանության բռնությունների, երկրում իրավական կամայականությունների դեմ։

Արամ Վարդեւանյանը Հակակոռուպցիոն կոմիտեին կոչ արեց զերծ մնալ իշխանության հրահանգները կատարելուց և անցնել իր բուն առաքելությանը։

«Ձեր գործով զբաղվեք, ձեզանից դա է պահանջվում։ Վստահ, փաստերն էլ ունենք․ մեր նորագույն պատմության աղետի՝ 44-օրյա պատերազմի մեղավորներին ձերբակալեք, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»,- ասաց նա։

Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժման իրազեկման երթը (տեսանյութ)