Ուկրաինայի ԱԳ նախարարը եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը հենակով և գիպս դրած ոտքով է ներկայացել (տեսանյութ)
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևում եվրոպացի առաջնորդների հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը ներկայացել է հենակով և գիպսով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի ժամանել են Կիև, որտեղ հանդիպում են անցկացնում Զելենսկու հետ։
Զելենսկու Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել եվրոպացի առաջնորդների հետ նրա հանդիպման մասին։ Կադրերում հայտնվել է նաև Ուկրաինայի արտգործնախարարը, որը հենակով է, իսկ մի ոտքը գիպսի մեջ է։










