Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպում է Ուկրաինայի նախագահի հետ

19:22 • 17.06.22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով Կիևում է, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նախօրեին Կիև էին այցելել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները՝ առաջարկելով Ուկրաինային տալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: