Հյուսիսային Կորեայում առաջին անգամ հրապարակվել է Կիմ Չեն Ընի դստեր լուսանկարը

15:16 • 19.11.22

Հյուսիսային Կորեայում առաջին անգամ հրապարակվել է Կիմ Չեն Ընի դստեր լուսանկարը։

 «Հվասոն 17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման ընթացքում արված լուսանկարները հրապարակել է երկրի պետական հեռուստաընկերությունը,  որոնցում Կիմ Չեն Ընի հետ ձեռք ձեռքի պատկերված է նաև դեռահաս մի աղջիկ։

Մինչ այս պաշտոնական Փհենյանը գրեթե որևէ տեղեկություն չէր հաղորդում երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին։

Տարիներ առաջ միայն պաշտոնական աղբյուրները բացահայտել էին նրա կնոջ ինքնությունը, որը նույնպես ներկա է եղել բալիստիկ հրթիռի արձակմանը։

Reuters-ը, սակայն կասկածելի է համարում երկրի ղեկավարի դստեր լուսանկարի հրապարակումը, հարցադրում անելով, թե արդյո՞ք երկրի իշխող ընտանիքը չի պատրաստվում նոր սերնդափոխության։