Կատարն ԱԱ-ին ժամանած հրեաներին թույլ չի տալիս աղոթել և պատրաստել կոշեր կերակուր. The Jerusalem Post

13:36 • 21.11.22

Կատարն Աշխարհի գավաթի ժամանակ հրեաներին չի տրամադրել աղոթելու հարմարություններ, ինչպես նաև կոշեր կերակուր պատրաստելու հնարավորություն, The Jerusalem Post-ին ասել են հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նրանք պնդում են, որ Կատարը խոստացել էր իրենց նման հնարավորություն տալ։ Թերթի զրուցակիցներից մեկն ասել է, որ Դոհան հրեաների համար աղոթքի հարմարություններ չի տրամադրել՝ բացատրելով, որ չի կարող ապահովել նրանց անվտանգությունը։

Թերթի այլ աղբյուրներ ասում են, որ իրենց խոստացել են կոշեր ուտելիք պատրաստել, ներառյալ կոշեր միսը, բայց այս պահին նման հնարավորություն չկա: 

Ընդհանուր առմամբ, Աշխարհի գավաթին Իսրայելից և այլ երկրներից մոտ 10 000 հավատացյալ հրեա է եկել, գրում է The Jerusalem Post-ը։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ամերիկացի մեծահարուստ հրեաների մի խումբ չեղարկել է ուղևորությունը Դոհա՝ իրենց անվտանգության համար անհանգստանալու պատճառով: