«Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու, դա որևէ ձևով չի ազդում իմ դուխի վրա». Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին

16:51 • 23.11.22

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի կառավարության կազմում փոփոխությունների գործընթացին։

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։

Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,-  գրել է Դավիթ Բաբայանը։