87 հատ 12 մետրանոց գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում. Տիգրան Ավինյան
87 հատ 12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Լեհաստանում ենք՝ գերմանական MAN ընկերության գործարանում: Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը, որոնցից 20-ը հենց այս գործարանից Երևան կուղևորվեն շատ շուտով: Նոր ավտոբուսները էականորեն կթեթևացնեն քաղաքի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: Ի դեպ մեր մայրաքաղաքը առաջին անգամ կունենա գերմանական ավտոբուսներ»,- գրել է Ավինյանը:










