Մոսկվան և Բաքուն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումն ու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

16:48 • 24.11.22

Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին ասված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և երկու հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացի շուրջ։