Ալեն Սիմոնյանը կմեկնի Կատար

19:20 • 24.11.22

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար): «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են լինելու նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: