Պուտինն իր ուղերձում չի պատրաստվում հայտարարել «երկրի մոբիլիզացիայի» մասին. Պեսկով

13:36 • 25.11.22

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ չի պատրաստվում հայտարարել «երկրի մոբիլիզացիայի» մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Պուտինի ուղերձի մասին մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ իբր հայտարարվելու է «երկրի մոբիլիզացիայի» մասին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Պեսկովը բազմիցս հայտնել է, որ ՌԴ նախագահի ուղերձի հստակ ժամկետներ դեռ չկան։