Արփի Մաղաքյանի «Իշուկն ու ուրվականը» հեքիաթը ներկայացվեց սարյանական շնչով և երևանյան գույներով (տեսանյութ)
Սարյանական շնչով և դպրոցականների խանդավառությամբ կայացավ «Սարյանի իշուկի արկածները Արփի Մաղաքյանի հեքիաթում» միջոցառումը, որն ուղեկցվեց «Իշուկն ու ուրվականը» հեքիաթի ընթերցմամբ և քննարկումով։ Հեքիաթը գրվել է անվանի գրող Մարտիրոս Սարյանի «Օպերային թատրոնի կառուցումը» կտավի ոգեշնչմամբ, հեքիաթի նկարազարդողը Արարատ Մինասյանն է։
Հատուկ այս միջոցառման համար թանգարանի ֆոնդարանից հանվել և դպրոցականներին է ներկայացվել Մարտիրոս Սարյանի «Օպերային թատրոնի կառուցումը» կտավը։ Կտավում կարող ենք տեսնել հեքիաթի գլխավոր հերոս Իշուկին, որը մասնկացել է օպերայի շենքի կառուցմանը։
Հեքիաթը դպրոցականներին տեղափոխել էր 20-րդ դարի Երևանը, երբ Երևանում իրենց սիրելի վայրերից մեկը՝ Օպերայի շենքը, դեռ նոր պետք է կառուցվեր։ Հեքիաթի հերոս Իշուկի և Օպերայի թատրոնում ապրող ուրվականի երկխոսությամբ էլ երեխաները տեղեկացան, թե ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Երևանի խորհրդանիշ հանդիսացող շենքերից մեկը։
Արփի Մաքաղյանի «Իշուկն ու ուրականը» հեքիաթի հերոս Իշուկը հասցրել է դառնալ երեխաների սիրելի հերոսը։ Միջոցառման ընթացքում դպրոցականները նկարեցին իրենց սիրելի հերոս Իշուկին՝ ներկայացնելով նրան այնպես, ինչպես ընկալել են։










