Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. օրակարգում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերն են եղել
14:25 • 26.11.22
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, նախագահները քննարկել են եռակողմ համաձայնագրերի իրականացման քայլերը՝ կենտրոնանալով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա:
Placeholder










