ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը

18:38 • 27.11.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ֆեյսբուքյան էջում գրել է Թորոսյանբ: