Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանը (լուսանկարներ)

10:49 • 01.12.22

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից հետևել է Թունիս– Ֆրանսիա հանդիպմանը, որն ավարտվեց 1։0 հաշվով։ Ալեն Սիմոնյանը երկրպագել է Ֆրանսիայի ընտրանուն, որը չնայած պարտություն կրելուն, այնուամենայնիվ հայտնվել է 1/8 եզրափակչում`հավաքած միավորների հաշվին։

Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել մարզադաշտից։

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։