Արաբկիրցի բազմազավակ, երիտասարդ ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել․ Արամ Ազատյան (լուսանկարներ)

13:06 • 01.12.22

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բազմազավակ ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել։
«Այսօր ձմռան առաջին օրն է, և արաբկիրցի բազմազավակ, երիտասարդ ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, նախաձեռնել ենք թեթևացնել նրանց հոգսերը:
Նվիրել ենք սառնարաններ և գազօջախ:
Ծրագրի մեկնարկը տրված է և սոցիալական աջակցության կարիք, հաշմանդամություն կամ ծնողազուրկ երեխա ունեցող 12 ընտանիքի, ըստ նախապես գնահատված կարիքների, կտրամադրվի անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և գույք»,–գրել է նա: