HENDERSON-ը մուտք է գործում հայկական շուկա․ ռուսական բրենդի ֆլագման սրահը բացվեց Երևանի կենտրոնում (լուսանկարներ)
HENDERSON նորաձևության տունը մուտք է գործում հայկական շուկա` առաջարկելով բարձր մակարդակի որակ։ Ռուսաստանի Դաշնության՝ տղամարդկանց հագուստի, կոշիկի և աքսեսուարների խոշորագույն մանրածախ ցանց HENDERSON նորաձևության տան ֆլագման խանութը բացվել է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա 8 հասցեում: Ռուսաստանից հետո Հայաստանը հանդիսանում է երկրորդ երկիրը, որտեղ ներկայացված է բրենդը։
HENDERSON ֆլագման սրահում ներկայացված են տղամարդկանց զգեստապահարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home Wear (սպորտային ոճ եւ տանը կրելու հագուստ), ինչպես նաեւ HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ եւ HENDERSON Pour Homme օծանելիք։ Շեշտը դնելով հարմարավետության ու էլեգանտության վրա՝ HENDERSON-ը նպատակ ունի դառնալ տղամարդկանց հագուստի հայկական շուկայի առաջատարը։
«Մեր նոր ռազմավարության շրջանակներում դուրս ենք գալիս միջազգային շուկա։ Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար»,- ասել է ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանը:
Նորաձեւության տան մյուս սրահները Երևանում և Գյումրիում նախատեսվում է բացել 2023-2024 թվականներին։ Հայաստանում նորաձևության տան հաճախորդները նաև կկարողանան օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։
Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող ֆլագման սրահում հաճախորդները հնարավորություն կունենան ոչ միայն ապրանքն իրենց կազմվածքին համապատասխանեցնելու անվճար ծառայությունից օգտվել (ներառյալ` տաբատի, վերնաշապիկի թևերի և բաճկոնների երկարության փոփոխություններ), այլև HENDERSON Su Misura-ի անհատական կարի ծառայությունից։
Խանութ սրահում հնարավոր է կարել կոստյում, վերարկու կամ վերնաշապիկ՝ ըստ անհատական չափերի, ինչպես նաև ըստ ցանկության ձևափոխել գնված հագուստը։ Գնորդների համար հասանելի կլինեն գործվածքներ իտալական առաջատար գործարաններից։ Նորաձեւության տան հաճախորդներն ավելի քան 5000 տեսակի բրդյա գործվածքից ընտրություն կատարելու հնարավորություն կունենան։
Առաջարկվում է կարել անհատական չափսերով վերնաշապիկ, կոստյում կամ վերարկու իտալական ու եվրոպական առաջատար գործարանների գործվածքներով (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason և այլն)։ Մասնավորապես, HENDERSON-ի հաճախորդներին հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարել ավելի քան 5 000 բրդյա գործվածքներից։ Կանայք ևս կարող են օգտվել կարի ծառայությունից՝ վերնաշապիկ պատվիրելու համար։
Այստեղ կարվում են ինչպես կոստյումներ, այնպես էլ վերարկուներ, վերնաշապիկներ՝ հաշվի առնելով հաճախորների բոլոր ցանկությունները։ Կանայք ևս կարող են օգտվել HENDERSON–ի անհատական կարի ծառայությունից՝ առայժմ պատվիրելով միայն վերնաշապիկներ։
Հայաստանում եւ Ռուսաստանում բրենդը կպահպանի միասնական գնային քաղաքականություն, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։
Մոտ 30 տարվա ընթացքում HENDERSON-ը դարձել է Ռուսաստանում տղամարդկանց հագուստի խոշորագույն դաշնային ռիթեյլեր և առաջարկում է տղամարդկանց համար ժամանակակից հագուստ ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչև Գրոզնի:
HENDERSON-ն այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում: Իր ռազմավարության շրջանակներում՝ բրենդը որոշել է դուրս գալ միջազգային շուկա և այդ քայլը սկսել Հայաստանից․ ընկերությունը պլանավորում է ներկայացված լինել հայաստանյան բոլոր առանցքային առևտրի կենտրոններում։.jpg?1669892610684)
.jpg?1669892712421)
.jpg?1669892730445)
.jpg?1669892752646)
.jpg?1669892798277)
.jpg?1669892825045)
.jpg?1669892880093)










