Ջրաբերի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռում եղել են միայն 2 օդաչուները․ նրանք ուղևորվում էին Աստրախան․ Քաղավիացիայի կոմիտե (թարմացված, լուսանկարներ)

15:56 • 01.12.22

16:50
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):

15:56
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»: