ԱԱ կիսաեզրափակիչից հետո Ֆրանսիայում ֆուտբոլասերները բախվել են ոստիկանների հետ (տեսանյութեր)

10:48 • 15.12.22

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի՝ Մարոկկոյի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել Փարիզում, Նիսում, Լիոնում և Մոնպելյեում։ 

Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Փարիզի Ելիսեյան դաշտերում երկրպագուները կռվում ոստիկանների հետ և նրանց վրա նետում ամրաններ, վառվող նյութեր և շշեր։

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և փորձել ցրել երկրպագուներին։ Տեսանյութում կրակոցներ են լսվել։ Ինչպես պարզաբանում է Midi Libre-ն, անկարգությունների հիմնական մասնակիցները Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներն են։

Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների երեկվա հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Ֆրանսիան է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կդառնա Արգենտինայի հավաքականը՝ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ին։