«Վթար էր, անցավ գնաց: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է». Խորեն Լևոնյան

21:48 • 15.12.22

Դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջի Stories բաժնում հրապարակում է արել տեղի ունեցած ավտովթարի մասին․

«Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է:

Սիրով ձեր՝ Խորեն Լեւոնյան», - գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել էին Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։