Ստեփանակերտի խանութներում պարենային որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է առաջացել (տեսանյութ)

22:11 • 15.12.22

Ստեփանակերտի խանութներում պարենային որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է առաջացել, բայց թանկացումներ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։

Լրատվականի նկարահանող խումբը շրջել է Ստեփանակերտի խանութներում: Որոշ տեղերում սպառվել է շաքարավազը, ալյուրը, ձեթը:

Իսկ այն խանութներում, որտեղ նշված ապրանքատեսակներն առկա են՝ վաճառվում են չափաբաժնով: