Ուկրաինայի 6 շրջանում օդային տագնապ է հայտարարվել

10:35 • 15.12.22

Ուկրաինայի կենտրոնական և արևելյան վեց շրջաններում դեկտեմբերի 15-ի առավոտյան հայտարարվել է օդային ռմբակոծության մասին ահազանգ։ Այս մասին են վկայում օդային տագնապի առցանց քարտեզի տվյալները։

Խոսքը Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի և Խարկովի մարզերի մասին է։ Օդային հարձակումների մասին ահազանգը չեղարկվել է 40 րոպե անց։

Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Սա պատասխան էր Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։