Արարատի մարզում 27-ամյա վարորդը, Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Սերինե Վ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան-Այգավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Սերինե Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու ԲԿ։










