Արցախի Հանրապետության նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

21:15 • 16.12.22

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և  շրջափակման հետևանքով   երկրում ստեղծված   իրավիճակը,  դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: