Գիշերն Ադրբեջանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի երկրաշարժեր են տեղի ունեցել Ադրբեջանի երկու շրջանում։
Ըստ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ ժամը 23:04-ին Սաաթլի սեյսմիկ կայանից 22 կմ հարավ-արևելք՝ Սաաթլի շրջանում, գրանցվել են 3,9 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ։ Էպիկենտրոնին մոտ գտնվող բնակելի թաղամասերում երկրաշարժը զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 37 կմ խորության վրա։
3,2 մագնիտուդ հզորությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 23:09-ին Շամախիում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գոբուստան սեյսմիկ կայանից 24 կիլոմետր դեպի արևմուտք։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 24 կիլոմետր խորության վրա:










