ՔՊ-ականները Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

14:09 • 16.12.22

Այսօր Ազգային Ժողովում հանդիպեցինք Արցախի մեր գործընկերների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Քննարկել ենք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության հետ համատեղ աշխատանքները։

Վերահաստատել ենք մեր միասնականությունը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում»,- գրել է նա։