Բեյրութում ՄԱԿ-ի խաղաղապահ է սպանվել
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցող իռլանդացի զինվորը է գնդակահարվել և սպանվել, հայտնել է Իռլանդիայի պաշտպանության նախարար Սայմոն Քովենին։
Միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Խաղաղապահ առաքելության երկու զրահափոխադրիչ պլանային շրջանցում են իրականացնելիս եղել վերահսկվող տարածքով։
Այդ ժամանակ ամբոխը շրջապատել է մեքենաներից մեկը, ապա կրակոցներ են հնչել։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է չորս իռլանդացի խաղաղապահ, որից մեկն ավելի ուշ մահացել է:










