Փետրվարի 24-ի դրությամբ եղած սահմաններին վերադարձը վերջ չի տա պատերազմին. Զելենսկի

10:44 • 16.12.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ի դրությամբ սահմաններին վերադարձը վերջ չի տա ուկրաինական հակամարտությունը։

«Դա վերջը չի լինելու, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ են անվտանգության երաշխիքները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նախագահի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ինչ են անվտանգության երաշխիքները։ Զելենսկին նշել է, որ ավելի վաղ՝ ստորագրելով Բուդապեշտի հուշագիրը, Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից՝ ի պատասխան այնպիսի երաշխիքների, որոնք «չաշխատեցին»։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այժմ իր երկիրը բախվում է նախկին որոշումների հետևանքներին։«Ինչո՞ւ է Ուկրաինան միայնակ վճարում այդքան թանկ: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, բայց վճարողը մենք ենք»,- ասաց նա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ երկրում հակամարտությունը կարող է ավարտվել հաջորդ տարի։

«Զելենսկին գիտի, որ եթե նա ցանկանա, այս ամենը կարող է ավարտվել անգամ վաղը», - ասել էր Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսել է հատուկ ռազմական գործողություն՝ ներխուժելով Ուկրաինայի տարածք, որի մի մասն այժմ գտնվում է ՌԴ զորքերի վերահսկողության ներքո: