«Թրևիս, ես հղի եմ». 44-ամյա Քորթնի Քարդաշյանն օրիգինալ ձևով հայտնել է հղիության մասին (լուսանկարներ, տեսանյութ)

15:50 • 17.06.23

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, և Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը երեխայի են սպասում։ Այս մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսում երաժշտի համերգի ժամանակ, գրում է Daily Mail-ը։

Քորթնի Քարդաշյանն ամուսնուն՝ Թրևիս Բարքերին, ընտանիքում մոտալուտ համալրման մասին տեղեկացնելու օրիգինալ միջոց է ընտրել։ Քարդաշյանը համերգին եկել էր պաստառով, որի վրա գրված էր.«Թրևիս, ես հղի եմ»:

Տեսնելով իր կնոջը՝ Բարքերը հուզվել է, տեղից  վեր է կացել և երկրպագուների ճիչերի ներքո մոտեցել  նրան, գրկել և համբուրել։

Այս երեխան Քարդաշյանի համար կլինի չորրորդը։ Նա երկու որդի և մեկ դուստր ունի գործարար Սքոթ Դիսիկից, որի հետ 2006-2015 թվականներին ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ: Բարքերն իր հերթին երկու երեխա ունի  նախկին կնոջից՝ մոդել և դերասանուհի Շաննա Մուկլերից:

44-ամյա Քորթնի Քարդաշյանը և 47-ամյա Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։

Անցյալ ամիս Քորթնին խոստովանել է, որ փորձել է հղիանալ արտամարմնային բեղմնավորման ընթացակարգի միջոցով, սակայն ապարդյուն։

Surprise! Kourtney lifted a sign which read 'Travis, I'm pregnant!' while in the crowd, Kourtney made a clear reference the band's iconic All The Small Things music video,Happy couple: The reality TV star revealed the news to the public as the Blink-182 performed on stage at his concert by holding up a 'Travis, I'm Pregnant' sign (pictured in September 2022)