Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

23:38 • 18.02.24

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս եկան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր։

Լիանա Գյուրջյանը 4–րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: