«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել

17:07 • 01.03.24

«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարցում։

Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, հայկական «Մաքս Ֆիշ» ընկերության կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից ձկնկիթի մատակարարման համար։