Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է. Նեթանյահու

21:34 • 08.04.24

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների (պատանդների ազատ արձակման վերաբերյալ - խմբ.), մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելուն։ 

Այս հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ և վերացնել այնտեղ մնացած ահաբեկչական գումարտակները։

Դա տեղի կունենա. կա ժամկետ», - ասել է Նեթանյահուն։